Անդրեյ Պանյուկով
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 25, 1994[1] (30 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անդրեյ Վլադիմիրովիչ Պանյուկով (ռուս.՝ Андрей Владимирович Панюков, սեպտեմբերի 25, 1994[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբի հարձակվող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանյուկովը ծնվել է Մոսկվայում, որտեղ սկսել է ֆուտբոլով զբաղվել «Սպարտակի» դպրոցում, որին հաջորդել են «Լոկոմոտիվը», «Մեգասֆերան» և «Մոսկվան», որից հետո նա հայտնվել է «Դինամոյի» դպրոցում[2]։ 2011 թվականի մարտին հայտավորվել է «Դինամոյում» Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու համար։ Երիտասարդական թիմի կազմում նորամուտը նշել է հուլիսի 23-ին՝ «Ռոստովի» հետ խաղում (5:1), որում փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին, իսկ 82-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ[3]։ Ընդհանուր առմամբ 2011 թվականի երիտասարդական առաջնությունում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում խփել է երեք գնդակ։ 2011/12 թվականի մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում, խփել 13 գնդակ, ինչի շնորհիվ դարձել է երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու, իսկ «Դինամոյի» երիտասարդական թիմը դարձել է նրա հաղթողը։
2012 թվականի ամռանը նախամրցաշրջանային հավաք է անցկացրել «Դինամոյի» առաջին թիմի հետ։ Հուլիսի 14-ին «Յունգշիլեի» հետ ընկերական խաղում (7:2) աչքի է ընկել հեթ-տրիկով[4]։ Հուլիսի 19-ին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, որը նախատեսվել է 3 տարվա համար[5]։ Հուլիսի 21-ին Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ խաղում (0:1) նշել է նորամուտը Պրեմիեր լիգայում։ Պանյուկովը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 78-րդ րոպեին՝ փոխարինելով Լեանդրո Ֆերնանդեսին[6]։ Հոկտեմբերի 31-ին խփել է իր առաջին գոլը «Դինամոյի» առաջին թիմում՝ հաղթական գոլ խփելով «Խիմկիի» դեմ գավաթային խաղում (2։ 1)[7]։
2013 թվականի փետրվարի 20-ին վարձավճարով տեղափոխվել է «Խիմկի»[8][9]։ 2014 թվականի փետրվարի 4-ին նույնպես վարձավճարով տեղափոխվել է «Սպարտակ Նալչիկ» ակումբ[10]։ 2014 թվականի հուլիսի 25-ին վարձավճարով տեղափոխվել է Կալինինգրադի «Բալթիկա»[11]։ Պայմանագիրն ստորագրվել է 1 տարի ժամկետով՝ 2015 թվականի ձմռանը վարձակալությունից խաղացողին հետ կանչելու իրավունքով։ 2014 թվականի նոյեմբերին ակումբն ու խաղացողը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը[12]։
2015 թվականի հունվարի 19-ին Պանյուկովը վարձավճարով տեղափոխվել է Լիտվայի «Ատլանտաս» մինչև 2014/15 թվականի մրցաշրջանի ավարտը[13]։ 2015 թվականի փետրվարի 28-ին կայացած իր առաջին խաղում «Տրակայ» ակումբի դարպասը խփած 4 գոլի հեղինակ է դարձել[14]։ 2015 թվականի մարտի 17-ին ևս չորս գոլ է խփել Լիտվայի առաջնության 4-րդ տուրի՝ «Շյաուլյայի» դեմ խաղում (5։ 0)[15]։ 2015 թվականի հունիսին «Դինամոյի» հետ պայմանագրի ավարտից հետո մնացել է «Ատլանտասում»[16]։
2015 թվականի օգոստոսի 31-ին ֆրանսիական «Այաչոն» Պանյուկովի հետ վարձավճարային պայմանագիր է կնքել մեկ մրցաշրջանի համար[17]։ 2016 թվականի հունիսին վարձավճարով պետք է տեղափոխվեր Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի «Նիմ» ակումբ[18], սակայն 2016 թվականի հուլիսի 16-ին հայտնի է դարձել, որ Պանյուկովը վերադառնում է «Ատլանտաս» վիզայի հետ կապված խնդիրների պատճառով։
2016 թվականի ամռանը պորտուգալական «Բրագան» մեկ տարվա վարձավճարային պայմանագիր է կնքել Պանյուկովի հետ[19][20]։ Մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է երկրորդ թիմ, որտեղ մասնակցել է ընդամենը 6 խաղի։ Հունվարի 30-ին պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ[21]։ 2017-ի փետրվարին կրկին վերադարձել է «Ատլանտաս»[22]։ 2017 թվականի օգոստոսի 10-ին 3 տարվա պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[23]։ Ռուսաստանի առաջնությունում նորամուտը նշել է օգոստոսի 20-ին «Ամկարի» դեմ արտագնա խաղում (1:0)՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 80-րդ րոպեին։ 2019 թվականի հունիսի 27-ին պաշտոնապես տեղափոխվել է «Ուրալ» ակումբ՝ կնքելով 4 տարվա պայմանագիր, ընդ որում, նախորդ ակումբը պահպանել է գնման առաջնային իրավունքը։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին հանդես է եկել Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, որի կազմում անցկացրել է երեք հանդիպում։
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը](ճշգրտվել է 6 ապրիլի 2019-ի դրությամբ)
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ[24] | Եվրոգավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Դինամո (Մոսկվա) | Պրեմիեր լիգա | 2012/13 | 3 | 0 | 1 | 1 | 1 | 0 | 5 | 1 |
2013/14 | 3 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 1 | ||
Ընդհանուր | 6 | 1 | 2 | 1 | 1 | 0 | 9 | 2 | ||
→ Խիմկի | ՖԱԼ | 2012/13 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 |
Ընդհանուր | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 | ||
→ Սպարտակ (ՆՉ) | ՖԱԼ | 2013/14 | 12 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 2 |
Ընդհանուր | 12 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 2 | ||
→ Բալթիկա | ՖԱԼ | 2014/15 | 7 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 9 | 1 |
Ընդհանուր | 7 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 9 | 1 | ||
→ Ատլանտաս | Լիգա Ա | 2015 | 15 | 17 | 3 | 0 | 2 | 0 | 20 | 17 |
Ընդհանուր | 15 | 17 | 3 | 0 | 2 | 0 | 20 | 17 | ||
Ատլանտաս | Լիգա Ա | 2015 | 5 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 3 |
2016 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 4 | 0 | ||
2017 | 14 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 11 | ||
Ընդհանուր | 21 | 14 | 0 | 0 | 2 | 0 | 23 | 14 | ||
Ընդհանուր «Անտլանտասում» | 36 | 31 | 3 | 0 | 4 | 0 | 43 | 31 | ||
→ Այաչո | Լիգա | 2015/16 | 23 | 6 | 3 | 0 | 0 | 0 | 26 | 6 |
Ընդհանուր | 23 | 6 | 3 | 0 | 0 | 0 | 26 | 6 | ||
ֆարմ ակումբ Այաչչո Բ | ՍԱՖ 2 | 2015/16 | 5 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 7 |
Ընդհանուր | 5 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 7 | ||
→ Բրագա Բ | Սեգունդա լգիա | 2015/16 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
Ընդհանուր | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 0 | ||
Զենիթ | Պրեմիեր լիգա | 2017/18 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
ֆարմ ակումբ Զենիթ | ՖԱԼ | 2017/18 | 26 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 14 |
Ընդհանուր | 26 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 14 | ||
→ Ուրալ | Պրեմիեր լիգա | 2018/19 | 21 | 6 | 5 | 1 | 0 | 0 | 26 | 7 |
Ընդհանուր | 21 | 6 | 5 | 1 | 0 | 0 | 27 | 8 | ||
Ընդհանուր կարիերայում | 144 | 67 | 14 | 2 | 5 | 0 | 153 | 69 |
Պրեմիեր լիգայի ակումբների երիտասարդական առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը](ճշգրտվել է 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ)
Ակումբ | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|
Դինամո ե (Մոսկվա) | 2011 | 9 | 3 |
2011/12 | 13 | 13 | |
2012/13 | 10 | 9 | |
2013/14 | 12 | 10 | |
Ընդհանուր կարիերայում | 44 | 35 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիտվայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2015
- Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող - 2011/12
- Համագործակցության դավաթի դափնեկիր - 2013
- Լիտվայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2014/15
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու - 2011/12 (13 գոլ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «АНДРЕЙ ПАНЮКОВ: КУРАНЬИ СКАЗАЛ, ЧТОБЫ Я НЕ ЗАЗНАВАЛСЯ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Первенство России молодёжных команд 2010/2011, 17-й тур, № 134(չաշխատող հղում)
- ↑ ««ЮНГШИЛЕ» (ЮНГШИЛЕ, ШВЕЦИЯ) — «ДИНАМО» (МОСКВА) — 2:7 (2:4)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ ««ДИНАМО» ПРОДЛИЛО КОНТРАКТ С АНДРЕЕМ ПАНЮКОВЫМ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ СОГАЗ-Чемпионат России по футболу 2012/2013, 1-й тур, № 4 Արխիվացված 2012-07-26 Wayback Machine
- ↑ Динамо — Химки — 2:1
- ↑ Андрей Панюков арендован «Химками»
- ↑ ««Химки» арендовали Андрея Панюкова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Андрей Панюков пополнил ряды нальчикского «Спартака» | Официальный сайт ПФК «Спартак-Нальчик»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Балтика и нападающий Динамо (М) Андрей Панюков подписали контракт». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «ФК Балтика Калининград :: Новости :: Балтика — Анжи». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Футболист московского «Динамо» Панюков на правах аренды перешёл в «Атлантас»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Панюков оформил покер в первом матче за «Атлантас»
- ↑ Панюков оформил второй покер за «Атлантас»
- ↑ История переходов Андрея Панюкова
- ↑ «Аяччо» арендовал Панюкова
- ↑ Французский «Ним» арендует Панюкова
- ↑ «Брага» арендовала форварда молодёжной сборной России Панюкова
- ↑ Форвард молодёжной сборной России Панюков перешёл в «Брагу»
- ↑ «Андрей Панюков уходит из «Браги»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Панюков вернулся в литовский «Атлантас»
- ↑ Андрей Панюков присоединился к «Зениту»
- ↑ Ռուսաստանի գավաթ, Լիտվայի գավաթ, Ֆրանսիայի գավաթ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Պանյուկով» հոդվածին։ |
|